Մենք հանդիսանում ենք նոր սերդնի, թափանցիկության բարձր մակարդակ ունեցող (88%) Սմարթ-թաղանթների և Սմարթ-ապակու պաշտոնական արտադրողներ, ինչպես նաև կահույքի համար նախատեսված ֆոտոքրոմիկ, չքրտնող, բազմագույն և պաշտպանիչ թաղանթներ: Իրականացնում ենք տեղադրում ԱՊՀ երկրներ և ամբողջ աշխարհ անմիջապես Չինաստանի մեր գործարանից
Տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները, նաև երաշխիք թաղանթների բոլոր տեսակների համար: Խորհրդատվություն ենք տալիս վճարման, առաքման, ինչպես նաև սմարթ-թաղանթի և ապակու հետագա տեղադրման վերաբերյալ:
Ինչ արտադրանք ենք վաճառում ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և աշխարհում
Ուլտրա-թափանցիկ սմարթ թաղանթ
Տվյալ թաղանթը ունակ է փոխել իր թափանցիկությունը: Կարելի է տեղադրել բոլոր ապակեպատված տարածքներում՝ հիմնականում պատուհաններ և միջնորմներ:
Օգտագործման ոլորտներ՝ տներ, բնակարաններ, գրասենյակներ, ձեռնարկություններ, հիվանդանոցներ:
Սմարթ-թաղանթ
Սմարթ-թաղանթի հիմքում ընկած է էլեկտրաքրոմիկ (սմարթ) թաղանթը, որը սոսնձվում է կրկնակի ապակեպատման ներսում կամ արտադրվում որպես երրորդ շերտ: Օգտագործման ոլորտներ՝ տներ, բնակարաններ, ռեստորաններ և այլ վայրեր:
Չքրտնող թաղանթ
Այս տեսակի թաղանթի վրա չի առաջանում կամ կուտակվում ջրի շերտ, այն անընդհատ մաքրելու կարիք չի լինում: Նման թաղանթի կիրառման ոլորտը նույնպես լայն է՝ գրասենյակներ, բնակարաններ, ավտոմեքենաներ:
Բազմագույն թաղանթ
Թաղանթը հետաքրքիր է նրանով, որ դրանով անցնող լույսը, կախված լուսավորումից և դիտման անկյունից, տարբեր երանգներ է ստանում: Օգտագործվում է տների, բնակարանների, առևտրային կենտրոնների, խանութների ինտերիերի ձևավորման մեջ:
Ուղիղ մատակարարում հենց Չինաստանի գործարանից:

Մենք հանիսանում ենք առաջատար արտադրող Չինաստանում, որ զբաղվում է սմարթ-թաղանթի և սմարթ-ապակու հետազոտմամբ, մշակմամբ, արտադրությամբ և վաճառքով:
Մեր սմարթ-թաղանթը բաղկացած է ներմուծված հեղուկ-բյուրեղյա բաղադրիչներից, որոնք ունեն բարձր լուսաթափանցելիություն և դիտման լայն անկյուն:
Մեր արտադրանքը ունի ISO9001 որակի երաշխավորման կառավարման համակարգ և ISO14001 էկոլոգիական կառավարման համակարգ: Թափանցելիության մինչև 88% մակարդակ, 150° դիտման անկյուն, մգեցվածության աստիճանը 2,5% -ից քիչ: Գնահատված հզորությունը 5 վատ/մ2: Բոլոր չափորոշիչները գերազանցում են միջազգային մակարդակները:
Որտեղ կարելի է օգտագործել սմարթ-թաղանթ և սմարթ-ապակի
Սմարթ-թաղանթը և սմարթ-ապակին իրենց թափանցիկության կանոնակարգվող աստիճանով ունեն օգտագործման լայն ոլորտ ժամանակակից կյանքում: Կարելի է օգտագործել հյուրանոցներում, գրասենյակներում, բանկերում, ամառանոցներում, սեփական ակումբներում, դիսպետչերական կետերում, բնակարաններում,տներում և ցանկացած այլ տարածքներում, որտեղ առանձնանալու կարիք է զգացվում:
Գրասենյակներ
Ապահովում է գաղտնիություն կարևոր գործնական հանդիպումների, բանակցությունների, պրեզենտացիաների ժամանակ, սահմանազատում է խանգարող հանգամանքներից և գործընկերների ու այլ հաճախորդների անցանկալի հայացքներից:
Հյուրանոցներ
Սմարթ-թաղանթը և սմարթ-ապակին թույլ է տալիս հյուրին վայելել հյուրանոցային լայն համարը, իսկ կոճակը սեղմելու դեպքում ապակին դառնում է ոչ թափանցիկ, ապահովելով առանձին միջավայր:
Բնակարաններ, տներ
Շատ լավ համապատասխանում է սովորական պատուհանների, ապակե միջնապատերի, լոգախցիկների, ննջասենյակը և լոգարանը առանձնացնող միջնապատերի կամ ննջասենյակը և աշխատասենյակը առանձնացնող միջնապատերի օգտագործման համար:
Այլ
Իրականում սմարթ-թաղանթի և սմարթ-ապակու օգտագործման ոլորտը անսահման է, կարելի է օգտագործել նաև հիվանդանոցներում, ձեռնարկություններում, իսկ արևապաշտպան և չքրտեցնող սմարթ-թաղանթը և սմարթ-ապակին մեքենայի համար:




Առաքում փոխադրող ընկերությունների միջոցով

Առաքման գումարը ներառված չէ ապրանքի գնի մեջ: Առաքումը սպառողին իրականցվում է փոխադրող ընկերությունների և այլ տարբերակների միջոցով, արժեքը և ժամկետները ճշտեք կառավարչի հետ: Թողեք ձեր կոնտակտները և կառավարիչը կապ կհաստատի ձեր հետ առաքման և պատվերի մանրամասները ճշտելու համար:
Մեր հաճախորդները շատ կարևոր են մեզ համար, այդ պատճառով հաճույքով կլսենք ձեր ցանկությունները պատվերի և առաքման հետ կապված, առաջարկեք ձեր տարբերակները, մենք անպայման կուսումնասիրենք և կգտնենք ձեր համար լավագույն տարբերակը:
Գնել սմարթ-թաղանթ և սմարթ-ապակի արտադրողից՝ առաքումով ամբողջ աշխարհում:
Մեր ընկերությունը առաջարկում է վերջին սերնդի, ուլտրաթափանցիկ սմարթ-թաղանթ և սմարթ-ապակի գրասենյակի և տան համար: Այն էլեկտրոքրոմիիկ նյութ է, որ ստացվել է ժամանակակից, եզակի տեխնոլոգիաների միջոցով: Դրա թափանցիկությունը կարելի է կառավարել շնորհիվ հեռակառավարման վահանակի, որը թույլ է տալիս ոչ միայն միացնել և անջատել ապակին, այլև կանոնավորել կախված ցերեկային լուսավորումից, միջավայրից և այլ հանգամանքներից:
Ինչպես է աշխատում սմարթ-թաղանթը
Սմարթ-թաղանթը եզակի նյութ է փոփոխական թափանցիկությամբ: Ստացվում է PDLC մոնոքրոմ տեխնոլոգիայով: Բաղկացած է երկու շերտից, որոնց արանքում հեղուկ բյուրեղներ են: Դրանք չեն խանգարում լույսի թափանցմանը և բացարձակ անտեսանելի են, այդ պատճառով սմարթ-թաղանթը Չինաստանից չի նվազեցնում պատուհանների և ապակե միջնապատերի էսթետիկ որակը:
Թաղանթը աշխատում է էլեկտրականությունից: Հոսանքին միացնելիս այն ամբողջովին դառնում է թափանցիկ, շնորհիվ նրա, որ բյուրեղները հատուկ դիրք են ընդունում: Հոսանքից անջատված լինելու դեպքում բյուրեղները քաոսային ձևով են դասավորված, որը ապակին դարձնում է ոչ թափանցիկ:
Էլեկտրոքրոմային թաղանթի առավելությունը
Սմարթ-թաղանթը արտադրողից ունի շատ առավելություններ՝
- Հեշտ տեղադրումը ցանկացած պատուհանի և ապակե միջնապատի վրա
- Բարձրացնում է ապակու ամրությունը, ունի պաշտպանիչ հատկություն
- Մինչև 99% չեզոքացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները
- Ցանկացած վիճակում շատ լավ համադրվում է ինտերիերի հետ:
- Պահպանում է միջավայրի գաղտնիությունը
- Ռեժիմների ակնթարթային միացում
- Ցածր էներգիայի սպառում
- Ցանկացած կառավարման համակարգի մեջ ինտեգրվելու հնարավորություն:
Օգտագործման ոլորտը տարբեր է՝ պատուհաններ, ապակե դռներ, գրասենյակներում ապակե միջնապատեր, ննջասենյակի և լոգարանի միջնապատեր: Շնորհիվ լավ մեկուսացման և ջերմային տատանումների հանդեպ կայունության, սմարթ-թաղանթը կարելի է օգտագործել լոգարանում՝ օդի բարձր խոնավության դեպքում: Այն համապատասխանում է նաև փոքր պատուհանների և պանորամային ապակեպատումների համար:
Մեր ինտերնետ-խանութում կարող եք գնել որակյալ էլեկտրոքրոմային թաղանթ մատչելի գներով: Պատվիրեք նյութը ձեր նախընտրած չափսերով և հետագա տեղադրմամբ: Սմարթ-թաղանթի առաքումը ԱՊՀ-ում իրականացվում է բոլոր երկրներում՝ Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան,ՙ Մոլդովա և այլն: Տրամադրում ենք երաշխիք ամբողջ տեսականու համար: